Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից

Վերջապես օրինախախտ տնօրենն ազատվեց աշխատանքից
11.02.2014 | 12:33

11 փետրվարի 2014, Երևան: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար:

Կցված փաստաթղթերով ծանոթացեք Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի ազատման հրամանի
լուսապատճենին:

«Բարև Երևան» խմբակցություն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3486

Մեկնաբանություններ